Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Կոզեռնից»` կառավարություն

«Կոզեռնից»` կառավարություն
15.04.2014 | 11:11

Եվ այսպես. Ազգային ժողովի նախագահը չպաշտոնավարեց մինչև իր լիազորությունների ավարտը: Անկախ Հայաստանի պատմության մեջ ոչ մի ԱԺ-ի «բախտ» չի վիճակվել ունենալու «լիարժեք» ժամկետով նախագահ: Թերևս գործել է հայտնի միստիկան, ինչի մասին պատգամավոր եղած ժամանակ հիշեցրել էր Վիկտոր Դալլաքյանը. «Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվել է 1990-ին՝ հինգ տարով, բայց պաշտոնավարել է մեկ տարի, դարձել է հանրապետության նախագահ: Նույնը վերաբերում է Բաբկեն Արարքցյանին, Խոսրով Հարությունյանին, Արմեն Խաչատրյանին, Կարեն Դեմիրճյանին և մյուսներին: Ե՛վ այս շենքը, և՛ այս աթոռը որոշակի միստիկա ունեն և որոշակի հետաքրքրություն: Շենքը կառուցվել է 1949-ին, և այս շենքում, այդ թվականից սկսած, Հայաստանի կոմկուսի կենտկոմի որևէ քարտուղար իր ժամանակահատվածում չի պաշտոնավարել: Եվ ուշադրություն դարձնենք խորհրդավորության մասով: Ցավոք, այս շենքի տեղում ժամանակին եղել է Կոզեռնի գերեզմանատունը, և չէի ցանկանա իմ ելույթն ավարտել միստիկայով, բայց նկատի ունեցեք, որ չարի և բարու պայքարն այս դահլիճում առայժմ չի հանգուցալուծվել»:
Թերևս այս անգամ, չնայած պաշտոնի «իջեցմանը», Հովիկ Աբրահամյանի համար «բարին» հաղթել է, ու նա իր երազած պաշտոնը ստացել է:
Անցնելով առաջ արձանագրենք, որ ԱԺ նախագահի հնարավոր թեկնածուի մասին առայժմ անգամ ՀՀԿ-ում չգիտեն: Ավելին, ՀՀԿ խորհրդի նիստում կուսակցականներից մեկն այս հարցով դիմել է Սերժ Սարգսյանին, վերջինս էլ պատասխանել է, թե դեռ ժամանակ կա, և հիմա պետք է զբաղվել կառավարության ձևավորմամբ: Ինչպես մեր աղբյուրը վստահեցրեց, այժմ բոլորն ակտիվորեն ներգրավված են կառավարության ձևավորման գործընթացում, իսկ ԱԺ նախագահի թեկնածուների այն անունները, որոնք շրջանառվում են, բացարձակապես խելքին մոտ չեն: Ոմանց անուններն էլ, ՀՀԿ-ամերձ մեր աղբյուրի դիտարկմամբ, կարող են մարդկանց «ծիծաղից սպանել»: Ըստ նրա, ոմանք նաև տարբեր լրատվամիջոցներով իրենց անունները շրջանառության մեջ են դնում և դրանով փորձում երկրի նախագահին «հասկացնել», որ իրենք էլ պակաս «ընդունելի» թեկնածու չեն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1094

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ